Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ալերգոլոգիա

Երբ արևը վտանգ է ներկայացնում...

Երբ արևը վտանգ է ներկայացնում...

Արեւը հավելյալ գովազդի կարիք չունի: Բոլորս շատ լավ գիտենք նրա բացասական ազդեցության մասին: Դրանք կարող են արտահայտվել բավական լուրջ այրվածքի տեսքով կամ առաջացնել մաշկի քաղցկեղ:

 

Բացի այդ, օրինակ` մայիսին, երբ արեւի ճառագայթներն ավելի ագրեսիվ են դառնում, կարող է առաջանալ ալերգիա` ֆոտոդերմատոզ: Բժիշկները գտնում են, որ արեւն իրենով ալերգիա չի առաջացնում, քանի որ ալերգենի բաղադրության մեջ պետք է լինի լիովին սպիտակուց:

 

Արեւի լույսը, հատկապես արեւը, պարզապես կարող է նպաստող գործոն հանդիսանալ ալերգենների համար, որ կուտակված են մարդկանց օրգանիզմում, ովքեր առողջական այլ խնդիրներ ունեն: Հիմնականում առողջ մարդն արեւից ալերգիա չի ունենում: Այդ պատճառով, արեւից ալերգիա ունենալու դեպքում, պետք է մտածել ընդհանուր առողջության մասին: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել լյարդի աշխատանքի վրա:

 

Հղիության ժամանակ եւս կարող է առաջանալ ալերգիա արեւից: Որոշ դեղորայքի օգտագործումը եւս կարող է հանգեցնել ալերգիայի առաջացման: Այդ խմբին են պատկանում որոշ հակաբորբոքային, սուլֆանիլամիդային խմբի պրեպարատներ եւ այլն:

 

Մասնագետները գտնում են նաեւ, որ արեւի լույսի նկատմամբ ալերգիան կարող է կապված լինել պիգմենտային նյութափոխանակության խանգարման եւ ընդհանուր նյութափոխանակության խանգարման հետ: Ֆոտոդերմատոզի առաջին ախտանշանները կարող են զարգանալ արեւի տակ գտնվելուց մի քանի ժամ հետո: Առաջանում է արեգակնային էկզեմա կամ եղնջատենդ` մաշկը քոր է գալիս, կարմրում ու ծածկվում մանր բշտիկներով, եւ կարող է զարգանալ մաշկի եւ լորձաթաղանթի այտուց: Արեւային եղնջատենդը ոչ հաճախ հանդիպող հիվանդություն է:

 

Կարող է հանդիպել դանդաղող արեւային եղնջատենդ, որն առաջանում է արեւի տակ գտնվելուց 11-72 ժամ հետո: Ավելի զգայուն հիվանդների մոտ կարող է առաջանալ բրոնխոսպազմ, կարող է ընկնել արյան ճնշումն, ու ընդհուպ կարող է հասնել մինչեւ գիտակցության կորստի: Արեւային ուժեղ ալերգիայի առկայության դեպքում պետք է հնարավորինս խուսափել արեւից, դուրս չգալ առանց պաշտպանիչ քսուքի օգտագործման: Նման դեպքերում գլխավոր ախտանիշը քորն է, որն անցկացնելը շատ դժվար է:

 

Արեւի տակ դուրս գալուց առաջ խորհուրդ չի տրվում օգտագործել դեզոդորանտներ, մարմնի օծանելիքներ ու հոտավետ յուղեր, հատկապես` ցիտրուսային:

 

Ի՞նչ անել, եթե արեւի տակ անցկացրած 1 օրվա պատճառով ամբողջ դեմքը ծածկվել է եղնջատենդի բշտիկներով, որն էլ ահավոր քոր է առաջացնում: Ֆոտոդերմատիտի բուժումը կատարվում է 2 ձեւով` տեղային, այսինքն` արտաքին եւ ներքին: Մաշկի գրգռված մասին կարելի է քսել քսուքներ, որոնք պարունակում են լանոլին, իհարկե, բժշկի խորհրդով:

 

Ժողովրդական միջոցներից մաշկը սառեցնում եւ քորը հանգստացնում են կաղամբի թերթիկները, կարտոֆիլի կամ վարունգի բարակ շերտերը: Մաշկի ուժեղ գրգռվածության դեպքում բժիշկը կարող է նշանակել հորմոնալ պրեպարատներ: Շատ ուժեղ քորի ժամանակ բժիշկը նշանակում է հակագիստամինային պրեպարատներ, որոնք արեւի ազդեցությամբ քոր չեն առաջացնում: Բուժումը սովորաբար տեւում է մի քանի օրից մինչեւ մի քանի շաբաթ:

 

Ֆոտոդերմատիտի մի քանի անգամ կրկնվելը կարող է հանգեցնել էկզեմայի առաջացման: Այդ պատճառով, եթե ֆոտոդերմատիտը կրկնվում է երկրորդ անգամ, ուրեմն տվյալ մարդուն արեւը հակացուցված է: Բայց շատերն էլ մեկ անգամ արեւից ալերգիա ունենալուց հետո մտածում են, որ արեւային լոգանքը հակացուցված է իրենց: Բայց դա այնքան էլ այդպես չէ: Արեւային լոգանք ընդունելու որոշակի անվտանգության կանոններ պահպանելու դեպքում ամեն ինչ կարգին կլինի: Իսկ երեխաները մեծանալով՝ գրեթե միշտ հաղթահարում են արեւային ալերգիան:

Հեղինակ. Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. true-lady.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ